Փակում եմ աչքերս ու մի պահ տեսնում
Սառը տաքություն մեր հոգիներում:
Թաղծոտ անձրևն է մեր սրտին տիրում,
Իսկ մենք գերի ենք,մենք չենք հասկանում:
Ես կույր աչքերով սեր էի որոնում,
Դու էլ այս խաղում հաղթել էիր ուզում,
Դե ասա հիմա,թե ով է շահում,
Միթե սիրո մեջ հաղթող են ընտրում:
Սիրել չգիտեիր, ապա թե ինչու
Անզգույշ լռությամբ աղմուկ բարձրացրիր,
Թե դու էլ ինձ պես քո անցած սիրում
Սայթաքել ես և նոր սեր ես փնտրում:
(Մի բան հաստատ է` չգտանք սփոփանք
Եվ մեզ ինչ մնաց,եթե ոչ խաբկանք.
Հնչում են խոսքեր .սիրում եմ ես քեզ,
Այս ազնիվ սուտն է կապում մեզ անվերջ:
Այսօր միասին քայլում ենք կրկին,
Ջեռք ձեռքի տված ժպտում ամենքին,
Բայց ամեն անգամ սիրուց խոսելիս
Մեր հոգին ճչում,պայթում է ցավից:)
No comments:
Post a Comment