2011թվականին`հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում կանանց նկատմամբ բռննության 1782 դեպք է արձանագրվել,որից 1348-ը ընտանեկան բռնության վերաբերյալ է եղել: Սակայն սրանք միայն վիճակագրական տվյալներ են`ելնելով Կանանց իրավունքների կենտրոնի և Ազգային թեժ գծին ուղղված զանգերի և Ճգանժամային Կենտրոն եղած այցելությունների թվից: Ներկայումս շատ կանայք են պարբերականորեն ծեծի ենթարկվում,բայց եթե արտասահմանում գործն անգամ դատարան է հասնում,ապա մեզ մոտ հասարակության կարծիքը,պատիվն ու ամոթը ստիպում են շատերին լռել ու հանդուրժել: Հոգեբան Նունե Լևոնյանը այս երևույթի հիմնական պատճառը տեսնում է մշակույթի մեջ :
-Մեզ մոտ կանայք մտածում են,որ եթե իրենց նկատմամբ բռնություն է կիրառվել,ապա ամոթ է:Իսկ բռնություն կիրառողը գիտակցում է,որ իր զոհը շահագռգռված չէ իրեն մատնելու:Եվրոպայում մարդիկ ավելի ազատ են ու էսպիսի խնդիրներն էլ դրված են ճիշտ մակարդակի վրա:
Բռնության զոհերը հիմնականում 23-ից 45 տարեկան կանայք են:Պատճառները տարբեր են `խանդ,անհնազանդություն, դավաճանություն:Քիչ չեն նաև բռնաբարության դեպքերը.Ըստ վիճակագրական տվյալների այն կազմում է 2 տոկոսը,ընդամենը 13 զոհ.արդյունքում կանայք կամ լռում են` անպատիժ թողնելով հանցագործներին,կամ էլ դիմում են ինքնասպանության:Հազվադեպ դեպքերում են նրանք բողոք են ներկայացնում դատարան: Պատահում է նաև,երբ կանայք ամուսնությունից հետո իրենց կողքին գտնում են կարծես վերափոխված ամուսիների: 21-ամյա Սյուզաննան,ով զոհ գնալով բռնությանը ամուսնացել է ոչ իր կամքով,պատմում է.
-Դեռ մեկ տարի չկա,ինչ ապրում եմ ամուսնուս հետ:Ժամանակի ընթացքում սկսեցի համակերպվել ու սիրել նրան:Սկզբում շատ սիրալիր էր ինձ հետ,ծաղիկներ էր նվիրում,ջերմ խոսքեր ասում,բայց 2 ամիս էլ չանցած` փոխեց վերաբերմունքն իմ նկարմամբ:Մեկ- մեկ այնպես է ծեծում,որ մարմինս կապտուկներով է պատվում:Երբ հարևաններն հարցնում են,թե ինչ է եղել,ասում եմ,որ ընկել եմ կամ էլ գլուխս եմ խփել պատին:Շատ անգամ եմ ցանկացել հեռանալ տանից,բայց նա թույլ չի տվել,փոխարենը գրկել է,ասել,որ սիրում է ինձ, ու ես ամեն ինչ մատնել եմ մոռացության :
Ծանոթ արտահայտություն է. <<Մայրը սրբություն է>>,բայց արի ու տես,որ տղամարդկանցից շատերն անգամ չեն խնայում իրենց մորը:
-Օր չկա,որ ես ու իմ հարսը չվիճենք,անգամ կենցաղային իրեր է նետում վրաս:Դա էլ քիչ է,հենց տղաս գալիս է,սկսում է լաց լինել,ու այնպիսի տպավորություն է ստեղծվում,որ ես եմ հարձակվել նրա վրա:Տղաս չափից շատ սիրում իր կնոջը է,այդ պատճառով էլ ամեն անգամ ինձ է պատժում `ապտակելով,-անկեխծանում է Էմմա տատիկը:
Սրա վերաբերյալ հոգեբանն ասում է.
-Ցավալի է,բայց իրականում ծնողները մեծ ներդրում ունեն իրենց երեխաների կայացման հարցում: Կտրուկ է ասել,բայց շատ անգամ 90 տոկոսով մեղավորը հենց մայրն է,գուցե տղան նույն դաժանությունը տեսել է նրա մեջ ու նույնը կիրառում է նրա նկատմամբ:
Բռնությունը խոր հետք է թողնում մարդկանց հոգեբանության վրա:Երեխանները տեսնելով իրենց ծնողները անհանդուրժող վիճակը նույնպես բռնության են ենթարկվում են, բայց այս դեպքում `հոգեբանական,որը պակաս վտանգավորչ չէ:Նունե Լևոնյանի խոսքով`հնարավոր է չափազանց առողջ մարդը երկար ժամանակ սթրեսային վիճակում ապրելուց հետո ձեռք բերի հուզական,վարքային խանգարումներ,որոնք առանց մասնագետի օգնության երկար ժամանակ չեն կարող հաղթահարվել:
No comments:
Post a Comment