Թատրոն,կինո,պիցերիա,բուֆետ, թե պարզապես զբոսայգի.որն է ամենից հարմար տարբերակը ուսանողների ժամանցի համար: Կարծիքները տարբեր են,բայց բոլորն էլ առնչվում են գումարի հետ: Առանց այն էլ վճարովի համակարգում սովորող ուսանողների ամենամյա վարձը,գրքերին հատկացվող գումարը լուրջ ծախսեր է պահանջում,իսկ անվճար համակարգում սովորող ուսանողներին հատկացվող ամենամսյա կրթաթոշակը չի էլ բավականացնում անգամ լուծելու ամենաչնչին թվացող խնդիրները:
-Այնքան էլ հաճախակի չենք հավաքվում ընկերներով `ամիսը 2 կամ էլ 3 անգամ,այն էլ`դասերից փախչելով,որովհետև մեզանից շատերը մարզից են ու տրանսպորտի հետ կապված խնդիրներ ունեն: Յուրաքանչյուրս նախատեսում ենք 5000դրամ,-ասում է 2-րդ կուրսի ուսանող Սուրենը:
Համալսարանում գրեթե միշտ կարելի է հանդիպել պատերին փակցված հայտարարությունների,որոնք տեղեկացնում են մոտակա ժամանակում նախանշված համերգների,միջոցառումների մասին: Ուսանողներից շատերը,իրենց համարելով զվարճանքի սիրահար,նախընտրում են այլ վայրեր հաճախել,բայց պետք չէ կարծել,թե ուսանողները անտեսում են հոգևոր-մշակութային կյանքը:Ուսանողուհի Նազելին ասում է.
-Սիրում եմ գնալ ամեն տեղ` թատրոն,կինո, պատկերասրահներ: Ամենաքիչը ծախսում եմ 2000դրամ:
Կան ուսանողներ, որոնք երբեք չեն մասնակցում ուսանողական հավաքներին:Պատճառը կրկին գումարն է:18ամյա Աննան ասում է.
-Դասերից հետո աշխատում եմ,որպեսզի օգնեմ ծնողներիս վճարելու ուսմանս վարձը:Երբեք չեմ կարղանում ժամանակ անցկացնել կուրսեցիներիս հետ,թեպետ շատ կուզենայի:
Յուրաքնչյուր համալսարանում գործում է ուսխորհուրդ,որը,բաց չթողնելով ոչ մի տոնական առիթ,կազմակերպում է միջոցառումներ,որոնց անվճար կարող են մասնակցել բոլոր ուսանողները:Սա ևս միջոց է ժամանցի համար:Բայց նրանք հիմնականում նախընտրում են միասին հավաքվել ու սեփական միջոցներով գնալ որևէ տեղ` նախատեսելով միջինը 2000ից -3000դրամ: Նման ժամանցներն օգնում են նրանց ինքնահաստատվելու,ավելի լավ ճանաչելու ու հաճելի օր անցկացնելու: Բայց ոչ բոլորն են կարողանում իրենց թույլ տալ նման<< ճոխություններ>>,փոխարենը նրանց արդեն հարազատ են Օպերայի հարակից տարածքը,Կասկադը և Հանրապետության հրապարակը:
No comments:
Post a Comment