Քնած էի,երբ եկար:Անմիջապես վեր կացա:Դու իմ սպասվածի պես չարությամբ չէիր լցված,ընդհակառակը`ժպիտը օթևանել էր դեմքիդ,իսկ ես կոնֆետ գողացող երեխայի աչքերով լուռ նայւմ էի քեզ:Մոտեցար,սեղմեցիր ձեռքս ու ասացիր.
-Արի ինձ հետ:
Չսպասեցիր պատասխանիս. դարան մտած կատվի նման մենք դուրս եկանք:
-Ուր ենք գնում:
-Հիմա կիմանաս:
Ինձ տարար մի այգի,որը մթության մեջ լույսով էր ողողված:Լուսինը բարևեց մեզ:Երբևէ դրախտում չեմ եղել,բայց ինձ թվաց,թե այն դրախտից էլ գեղեցիկ է:Ծառերն ու ծաղիկները կարծես մեզ էին սպասում,անգամ օրորվում ու երգում էին մեզ համար:
Ինձ բարձրացրիր ծառը, հետո նստեցիր կողքիս ու շոյելով վարսերս` ասացիր.
-Սերս,արի էլ չկռվենք:
-Ես չէի ուզում,քո անուշադրությունը ստիպեց ինձ չմտացված քայլեր անել ու …
-Սսս,էլ մի խոսիր,միայն ասա,որ սիրում ես ինձ:
-Սիրում եմ քեզ:
-Ասա,որ միշտ կողքիս կլինես:
-Կողքիդ կլինեմ:
-Ու միշտ էսպես իմ գրկում:
-Հա,միշտ էլ քո գրկում գժուկս :
Չգիտեմ ինչու երկու կաթիլ արցունք ընկավ շուրթերիս, բայց դու չտեսար,որովհետև թղթի վրա ինչ-որ բան էիր գրում:
-Դա ինչ է:
-Բանաստեղծություն,զարմացար,ճիշտ է ես քո պես լավ չեմ գրում,բայց ուզում եմ,որ անպայման լսես,այն նվիրում եմ քեզ:
-Սիրտս գտել է իր տիրոջը.
Չէ,չէ նա ստրուկ չէ ու ոչ էլ գերի
Պարզապես անունը քո շատ է սիրում
Ու խանդում է,երբ կողքին չես լինում:
Դա ինձ համար չափազանց լավն էր:Միշտ ես էի քեզ համար ոտանավորներ գրում ու մտածում,որ ինձ հաճոյանալու համար ես սոսկ ասում,որս լավն են,իսկ այսօր…Ինձ շատ դուր եկավ,մանավանդ, որ դու էիր գրել:Փարվեցի քո պարանոցին:Անվերջ կմնայի քո գրկում,բայց…
- Շատ ուշ է,պիտի գնամ:
-Չէ մնա,միասին դիմավորենք լուսաբացը,առավոտյան քեզ տուն կտանեմ,ոչ ոք չի նկատի:
Ասղերը գնացին,լուսինն էլ գնաց,իսկ մենք մնացինք:Արևը,զարդարված օրիորդի պես,ճեմելով դուրս եկավ իր երկրպագու-ամպերի ետևից:Ես առաջինը նրան տեսա,որովհետև դու էլ կողքիս չէիր:Փակեցի պատուհանը ու մտածեցի.<<Ինչ լավ է երազում երազելը>>:
No comments:
Post a Comment