Wednesday, January 4, 2012

Թվում էր…



Ինձ թվում էր`քո հոգին իմն է,որ ես միշտ ինձ կներեմ,
Կչարանամ,թեկուզ գոռամ,հետո տաքուկ կգրկեմ:
Քեզ թվում էր`ես քո ստրուկն եմ,պինդ «ժինջիլով» կապկպված եմ,
«Չէ »ասվածդ հա չէր դառնա,պիտի լինեի քեզ ենթակա:
Թող որ լինեմ ես քո ստրուկը,բայց ինձ սիրիր իմ հոգով,
Մի թող ժպտամ լացից հետո,մի թող զղջամ անձիս համար:
Կուրծքդ` փափուկ ինձ է սպասում,ինձ էլ գրկիր փափուկ-փափուկ:
Կուզես գոռա,բայց պիտ սիրես քո գոռոցի պես ուժեղ:  

Wednesday, November 16, 2011

Չգիտեմ

Աչքերս հոգնել են, իսկ ես չգիտեմ,
Աչքերս տրտմել են, իսկ ես չգիտեմ,
Արցունքներս գլորվում են`դանդաղ ու կամաց,
Ասես դիտմամբ են հուզում հոգիս թաց:
Ու քամու պես պաղ լուռ սառչում է սիրտս,
Մեկ էլ տաքանում ու վառում է միտքս,
Ես չեմ անրջում, ոչ էլ երազում,
Պարզապես հոգիս կարոտն է ճեղքում:
Ու վայրագ-վայրագ մրրկից էլ արագ,
Փոթորկում են հույզերս, հիշեցնում են սերս:
Բայց էլ չեմ ուզում տրտնջալ,տխրել,
Բայց էլ չեմ ուզում նորից քեզ հիշել:
Մեղք է, թե հանցանք կամ գուցե պատիժ,
Խնդրում եմ գթա ինձ գոնե մի քիչ,
Խոսք տուր, որ դարձյալ չես խառնի հոգիս,
Հիշիր, որ երբեք չես կանգնի կողքիս:

Monday, November 14, 2011

Դու...


                              
Դու արդեն հիշողություն ես`աղոտ,մռայլ ու տարտամ,
Իմ հոգում հանգած մի լույս ես,խավարած աստղերի բույլ ես:
Քեզ դեռ երկար կհիշեմ ես,կպահեմ մտքերիս մեջ,
Հանգիստ դու կաց,ննջիր հանդարտ. դու արդեն հիշողություն ես:

Saturday, November 12, 2011

Բռնություն կատարողներն ու նրանց զոհերը


           
2011թվականին`հունվար-սեպտեմբեր  ամիսներին Հայաստանում կանանց նկատմամբ բռննության 1782 դեպք է արձանագրվել,որից 1348-ը ընտանեկան բռնության վերաբերյալ է եղել: Սակայն սրանք միայն վիճակագրական տվյալներ են`ելնելով Կանանց իրավունքների կենտրոնի և Ազգային թեժ գծին ուղղված զանգերի և Ճգանժամային Կենտրոն եղած այցելությունների թվից: Ներկայումս շատ կանայք են պարբերականորեն ծեծի ենթարկվում,բայց եթե արտասահմանում գործն անգամ դատարան է հասնում,ապա մեզ մոտ հասարակության կարծիքը,պատիվն ու ամոթը ստիպում են շատերին լռել ու հանդուրժել: Հոգեբան Նունե Լևոնյանը այս երևույթի հիմնական պատճառը տեսնում է մշակույթի մեջ :
-Մեզ մոտ կանայք մտածում են,որ եթե իրենց նկատմամբ բռնություն է կիրառվել,ապա ամոթ է:Իսկ բռնություն կիրառողը  գիտակցում է,որ իր զոհը շահագռգռված չէ իրեն մատնելու:Եվրոպայում մարդիկ ավելի ազատ են ու էսպիսի խնդիրներն էլ դրված են ճիշտ մակարդակի վրա:
Բռնության զոհերը հիմնականում 23-ից 45 տարեկան կանայք են:Պատճառները տարբեր են `խանդ,անհնազանդություն, դավաճանություն:Քիչ չեն նաև բռնաբարության դեպքերը.Ըստ վիճակագրական տվյալների այն կազմում է 2 տոկոսը,ընդամենը 13 զոհ.արդյունքում կանայք կամ լռում են` անպատիժ թողնելով հանցագործներին,կամ էլ դիմում են ինքնասպանության:Հազվադեպ դեպքերում են նրանք բողոք են ներկայացնում դատարան: Պատահում է նաև,երբ կանայք ամուսնությունից հետո իրենց կողքին գտնում են  կարծես վերափոխված ամուսիների: 21-ամյա  Սյուզաննան,ով զոհ գնալով բռնությանը ամուսնացել է ոչ իր կամքով,պատմում է.
-Դեռ մեկ տարի չկա,ինչ ապրում եմ ամուսնուս հետ:Ժամանակի ընթացքում սկսեցի համակերպվել ու սիրել նրան:Սկզբում շատ սիրալիր էր ինձ հետ,ծաղիկներ էր նվիրում,ջերմ խոսքեր ասում,բայց 2 ամիս էլ չանցած` փոխեց վերաբերմունքն  իմ նկարմամբ:Մեկ- մեկ այնպես է ծեծում,որ մարմինս կապտուկներով է պատվում:Երբ հարևաններն հարցնում են,թե ինչ է եղել,ասում եմ,որ ընկել եմ կամ էլ գլուխս եմ խփել պատին:Շատ անգամ եմ ցանկացել հեռանալ տանից,բայց նա թույլ չի տվել,փոխարենը գրկել է,ասել,որ սիրում է  ինձ, ու ես ամեն ինչ մատնել եմ մոռացության :

Մեզ ինչ եղավ


                      
Փակում եմ աչքերս ու մի պահ տեսնում
 Սառը տաքություն մեր հոգիներում:
Թաղծոտ անձրևն է մեր սրտին տիրում,
Իսկ մենք գերի ենք,մենք չենք հասկանում:
Ես կույր աչքերով սեր էի որոնում,
Դու էլ այս խաղում հաղթել էիր ուզում,
Դե ասա հիմա,թե ով է շահում,
Միթե սիրո մեջ հաղթող են ընտրում:             
Սիրել չգիտեիր, ապա թե ինչու
Անզգույշ  լռությամբ աղմուկ բարձրացրիր,
Թե դու էլ ինձ պես  քո անցած սիրում
Սայթաքել ես և նոր սեր ես փնտրում:      
(Մի բան հաստատ է` չգտանք սփոփանք
 Եվ մեզ ինչ մնաց,եթե ոչ խաբկանք.
Հնչում են խոսքեր .սիրում եմ ես քեզ,
Այս ազնիվ սուտն է կապում մեզ անվերջ:
Այսօր միասին քայլում ենք կրկին,
Ջեռք ձեռքի տված ժպտում ամենքին,
Բայց ամեն անգամ սիրուց խոսելիս
Մեր հոգին ճչում,պայթում է ցավից:)                                                                                                                                                                                                     

<< Իմ միակ,սիրելի >> երգը

  
Հաճելի է,երբ ծննդյանդ օրը շրջապատված ես սիրելի մարդկանցով,որոնք ամեն կերպ փորձում են ուրախացնել քեզ:Բնական է,որ նրանցից նվերներ ես ակնկալում:Թեկուզ քիչ,բայց լինում են նաև դեպքեր,երբ հոբելյարն ինքն է նվեր մատուցում: Այսպես եղավ նաև Արամեի դեպքում: Իր ծննդյան օրը`հոկտեմբերի 10-ին,նա ներկայացրեց նոր երգ,տեսահոլովակ և ձայնասկավառակ: Շնորհանդեսը կայացավ <<Հենարանում>>: Երգը կոչվում է այսպես.<< Իմ միակ,սիրելի երգը >>:
Ռեժիսոր Հրանտ Մովսիսյանի խոսքով`այն հասուն ու գիտակցված սիրո մասին է:
-Երբ Արամեին հարցրեցի,թե հատկապես ովքեր են նրան սիրում,ասաց 16-ից 25 տարեկանները,ես հասկացա,որ դա շատ քիչ է,հարկավոր է մի տեսահոլովակ,որը կգրավի 16-ից 70 տարեկանների լսարանը:
Ըստ նրա` նախապատրաստական աշխատանքները տևել են մոտ 2.5 ամիս,որին մասնակցել է 35 հոգանոց խումբը,իսկ տեսահոլովակը նկարահանվել է 5 օրվա ընթացքում:Դրա հիմքում ընկած է մի կյանքի պատմություն,որից տպավորված է անգամ երգիչը:
-Երբ առաջին անգամ լսեցի,չէի պատկերացնում,թե ինչպես եմ երգելու:Դժվար երիտասարդ հասակում այս ամենը պատահեր ինչ-որ մեկի հետ,քանի որ այն մի ամբողջ կյանքի պատմություն է:
Հարցին,թե որքան է կազմել տեսահոլովակի բյուջեն, թե ռեժիսորը թե երգիչը չպատասխանեցին:Վերջնս միայն ասաց,որ իրենց կոմերցիոն նպատակներ չեն հետապնդել:
-Առաջին հերթին այն պատրաստեցինք մեզ համար`որպես լավ գործ,իսկ 2-րդ` որպեսզի ժողովուրը տեսնի մեր աշխատանքը :
Իսկ ռեժիսորը  պատմում է,որ նկարահանումներից հետո հրավիրել էին տարբեր տարիքի մարդկանց և ցուցադրել այն` ստուգելու,թե որքանով է այն հաջողվել և թե ինչ ազդեցություն կունենա:<<Ցուցադրությունից հետո մի պահ բոլորը լուռ էին,կարծես մտան մի կյանքի մեջ և դուրս եկան>>:
Եվ  վերջում խոսելով 2012թ.-ին Բաքվում անցկացվող Եվրատեսիլի մասին`Արամեն  ասաց,որ եղել են տարիներ, երբ մասնակցելու ցանկություն է ունեցել,բայց… <<Երգիչը երգչով,շնորհքը շնորհքով,ամեն դեպքում  նրան շատ մեծ աջակցություն է հարկավոր:Ես հայերի երգիչն եմ և գոհ եմ իմ կարգավիճակից,Եվրատեսիլը ինձ ոչինչ չէր տա,եթե տար,ապա միայն Հայստանին,բայց միայն հաղթանակի դեպքում,իսկ հերթական հորիզոնականներն իմաստ չունեն>>:
Նոյեմբերի 8-ին  տեղի կունենա երգչի մենահամերգը: Արամեն հանդես կգա նոր ձայնասկավառակի երգերով,ժողորդական երգերով և սիմֆոնիկ նվագախմբով: