Ինձ թվում էր`քո հոգին իմն է,որ ես միշտ ինձ կներեմ,
Կչարանամ,թեկուզ գոռամ,հետո տաքուկ կգրկեմ:
Քեզ թվում էր`ես քո ստրուկն եմ,պինդ «ժինջիլով» կապկպված եմ,
«Չէ »ասվածդ հա չէր դառնա,պիտի լինեի քեզ ենթակա:
Թող որ լինեմ ես քո ստրուկը,բայց ինձ սիրի’ր իմ հոգով,
Մի’ թող ժպտամ լացից հետո,մի’ թող զղջամ անձիս համար:
Կուրծքդ` փափուկ ինձ է սպասում,ինձ էլ գրկի’ր փափուկ-փափուկ:
Կուզես գոռա,բայց պիտ սիրես քո գոռոցի պես ուժեղ:
No comments:
Post a Comment